Բռնցքամարտ. Վահե Բադալյանը հաղթանակով է մեկնարկել Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում

20 Փետրվարի 2018 10:41
Բռնցքամարտ. Վահե Բադալյանը հաղթանակով է մեկնարկել Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը բացահայտ առավելությամբ հաղթել է Չինաստանի ներկայացուցչին: 

Այսօր ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել 7 բռնցքամարտիկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: