Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ. Դավիթ Թորոսյան

29 Հոկտեմբերի 2017 12:49
Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ. Դավիթ Թորոսյան

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից։ Մարզչի կարծիքով՝ բռնցքամարտի մակարդակը բավականին իջել է:

«Նոր պոտենցիալով մարզիկներ չեմ տեսնում։ Սա բարդացնում է նաև հավաքականի աշխատանքը։ Տխրում եմ այս պատկերից։ Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ, չնայած ես չեմ տրտնջում։ Ցավալի է, բայց խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Աճող սերնդի վիճակը սարսափելի է։ Ակնկալիքներ բացարձակ չունենք, հավաքականի տղաներին փոխարինողներ չկան:

Մրցակցություն չկա։ Հավաքականների տղաներն իրենց վարպետությամբ միանգամից տարբերվում են»,- Թորոսյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականի պաշտոնական կայքը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: