ԵԱ. Տոնի Գալստյանը պարտություն կրեց քառորդ եզրափակչում

24 Հոկտեմբերի 2017 19:44
ԵԱ. Տոնի Գալստյանը պարտություն կրեց քառորդ եզրափակչում

Անթալիայում շարունակում է ընթանալ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Տոնի Գալստյանը դուրս մնաց հետագա պայքարից: Երկու հաղթանակներից հետո մեր մարզիկը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ փուլ, և այսօր հաղթանակի դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ: Բուլղարիան ներկայացնող Պավել Միխայլուկի հետ մենամարտում, չնայած ունենալով բացահայտ առավելություն, այնուամենայնիվ, մրցավարներն անհասկանալիորեն հաղթանակը շնորհեցին բելառուսցի մարզիկին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, ով վաղը հաղթելու դեպքում կապահովի բրոնզե մեդալը և հնարավարություն կունենա պայքարել եզրափակչի համար:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: