ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչներ պարտություն կրեցին

23 Հոկտեմբերի 2017 22:14
ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչներ պարտություն կրեցին

Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն կրեցին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը:

Վաղը՝ հոկտեմբերի 24-ին Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Էրիկ Թոխյանը:

Մեր երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: